Մանկական սպիտակարյունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական սպիտակարյունություն
Սուր լիմֆոցիտային լեյկոզով երկու աղջիկ
Տեսակհիվանդության կարգ

Մանկական սպիտակարյունություն կամ լեյկոզ, արյան մանկական քաղցկեղ։ Մանկական սպիտակարյունությունը մանկության ամենատարածված քաղցկեղն է, այն 2018 թվականին կազմել է 0-14 տարեկան երեխաների քաղցկեղի դեպքերի մոտ 29%-ը։ Կան սպիտակարյունության մի քանի ձևեր, որոնցից ամենատարածվածը սուր լիմֆոբլաստիկ լեյկոզն է (ALL), որին հաջորդում է սուր միելոիդ լեյկոզը (AML)[1]:

Երբ երեխան ունենում է լեյկոզ, ոսկրածուծն արտադրում է արյան սպիտակ բջիջներ, որոնք ճիշտ չեն հասունանում, իսկ նորմալ ու առողջ բջիջները վերարտադրվում են միայն այն դեպքում, երբ նրանց համար բավականաչափ տարածք կա[2][3]։

Մանկական սպիտակարյունության հիմնական ախտանիշներն են՝ հոգնածություն, թուլության, գլխապտույտ, շնչահեղձություն(ասֆիքսիա), գունատություն և այլն[4]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն մանկական լեյկոզների տարբեր տեսակներ, սակայն բաժանվում են երկու հիմնական տեսակների՝ սուր(արագ աճող) և քրոնիկ(դանդաղ աճող)[1]։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակարյունություն է առաջանում, երբ ոսկրածուծի բջիջներում տեղի են ունենում գենետիկական նյութի՝ ԴՆԹ-ի փոփոխություններ։ Այս գենետիկ փոփոխությունների պատճառը անհայտ է, սակայն կան որոշակի գործոններ, որոնք բարձրացնում են մանկական լեյկոզով հիվանդանալու վտանգը։ Այդ գործոններն են.

  • լեյկոզով հիվանդ քույր կամ եղբայր ունենալը(հատկապես՝ երկվորյակ),
  • ճառագայթային ազդեցություն, ներառյալ թերապիաները,
  • որոշակի գենետիկ պայմաններ[5]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական լեյլկոզի առկայությունը պարզելու համար կատարում են որոշակի ախտորոշիչ թեստեր, որենք օգնում են բժիշկներին որոշել լեյկոզի տեսակը, ռիսկի խումբը և այլն։ Ախտորոշիչ հետազոտություններից են՝ արյան հետազոտությունները, ոսկրածուծի ասպիրացիան կամ բիոպսիան, պունկցիաները և այլն[6]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի բուժումը կախված կլինի լեյկոզի կոնկրետ տեսակից և ռիսկի խմբից։ Շատ կարևոր է, որ ախտորոշվելուց անմիջապես հետո սկսի բուժումը, քանի որ մանկական լեյկոզը կարող է արագ զարգանալ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «What Is Childhood Leukemia? | Types of Leukemia in Children». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  2. «Childhood Acute Myeloid Leukemia Treatment - NCI». www.cancer.gov (անգլերեն). 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  3. «Childhood Acute Lymphoblastic Leukemia Treatment - NCI». www.cancer.gov (անգլերեն). 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  4. «Signs and Symptoms of Childhood Leukemia». www.cancer.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  5. «Childhood Leukemia». medlineplus.gov. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  6. «Diagnosing Leukemia in Children». nyulangone.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  7. «Blood Cancer UK | Childhood leukaemia treatment». Blood Cancer UK (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.