Մանկական մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկական մամուլ, պարբերական հրատարակություններ՝ նախադպրոցական, կրտսեր, միջին ու բարձր տարիքի դպրոցական երեխաների համար։

Հայկական առաջին մանկական հրատարակություններ են «Բուրաստան Սուրբ Սահակյան»-ը (1851-52 թթ, Կ. Պոլիս) և «Թութակ Հայկազյան»-ը (1854-1955 թթ, Զմյուռնիա)։ XIX դ. վերջին քառորդում Կ. Պոլսում լույս են տեսել «Երկրագունդ»-ը (1870-71 թթ), «Ավետաբեր տղայոց համար»-ը (1872-1978 թթ), «Բուրաստան մանկանց»-ը (1882-1993 թթ), «Թատրոն բարեկամ մանկանց»-ը (1876-1978 թթ)։ Նշանակալի էր «Աղբյուր»-ի (1883-1918 թթ, Թիֆլիս) գործունեությունը, որը, ելակետ ընդունելով Խ. Աբովյանի և Մ. Նալբանդյանի դաստիարակչական սկզբունքները, նպաստեց հայ մանկական ռեալիստական գրականության զարգացմանը։ Տարբեր ժամանակներում շուրջ երկու տասնյակ այլ պարբերականներ են լույս տեսել Թիֆլիսում, Լոնդոնում, Ալեքսանդրիայում, Բուխարեստում, Փարիզում, Թեհրանում, Հալեպում և այլ քաղաքներում։ Սովետահայ առաջին մանկական հրատարակությունը «Պատկոմ»-ն էր (1923-1924 թթ), որին փոխարինեց «Պիոներ»-ը (1925 թ-ից)։ 1923-1941 թթ-ին հրատարակվել է «Կարմիր ծիլեր»-ը, 1925 թ-ից լույս է տեսել «Պիոներ կանչ» թերթը, 1978 թ-ից՝ «Ծիծեռնակ»-ը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուլնազարյան Խ. Մ., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմությունից, Ե., 1961։
  • Նազարյան Ս., Հայ մանկա-պատանեկան մամուլը (1861-1917 թթ), Ե., 1979 թ։
  • Ս.Նազարյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 230