Մանկաբարձի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկաբարձի միջազգային օր, միջազգային օր, որը նշվում է ամեն տարի՝ մայիսի 5-ին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկաբարձի օրվա գաղափարն առաջարկվել է 1987 թվականին Նիդերլանդներում՝ մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիայի կոնֆերանսում։ Այն կանոնավոր կերպով անցկացվում է 1992 թվականից և այսօր նշվում է ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում և Բելառուսում։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկաբարձի միջազգային օրը յուրաքանչյուր մանկաբարձի համար առիթ է մտածելու մասնագիտության մեջ ներգրավված յուրաքանչյուրի մասին՝ նոր կապեր հաստատելու և ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու այն մասին, թե ինչ են անում մանկաբարձները աշխարհի համար։

Մինչև 2015 թվականը մանկաբարձների միջազգային կոնֆեդերացիան օրը նշել է «Աշխարհն այսօր ավելի քան երբևէ կարիք ունի մանկաբարձների» կարգախոսի ներքո՝ որպես մանկաբարձների անհրաժեշտությունը ընդգծելու արշավի մաս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «International Day of the Midwife :: Healthy Women, Health Babies, Healthy Nations ::». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկաբարձի միջազգային օր» հոդվածին։