Գրիգոր Մանասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Մանասարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1956 (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գրիգոր Հենրիկի Մանասարյան (մարտի 27, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտություների դոկտոր (1999), պրոֆեսոր (2012)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիգոր Մանասարյանը ծնվել է Երևան քաղաքում, 1956 թվականի մարտի 27-ին։ 1978 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1993-1997 թվականներին եղել է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար, 1998-2002 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր ռազմատնտեսագետ։
Գրիգոր Մանասարյանը 2002 թվականին նշանակվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ռազմաարդյունաբերության համալիրի և ռազմատնտնտեսական ծրագրերի վարչությունների պետ, 2003 թվականին՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ծրագրի տնօրեն։ 1989 թվականից Գրիգոր Մանասարյանը միաժամանակ դասախոսել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
Նրա աշխատանքները վերաբերում են թրթուրավոր և անվավոր մեքենաների արագացված փորձարկումներին, թրթուրավոր մեքենաների ընթացքի կայունացման ապահովմանը և նոր շարժահաղորդների մշակմանը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Конспруктивно-телникомческие основа совер- шепствования жсллуитационных свойста машинно-ու- ракторного агрегата для горного земледелия, E, 1998.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանասարյան, Գրիգոր Հենրիկի(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |