Մամեր (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամեր
Մամեր
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունտատ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մամեր» սկսվող էջեր

Մամեր, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մամ՝ «տատ» բառի հոգնակի ձևից (այս անունը տվել են նորածին աղջկան՝ որպես հիշատակ երկու տատերի)։ Մեկ անգամ հիշատակվել է 13-րդ, մեկ անգամ՝ 15-րդ դարերում և 2 անգամ էլ՝ անթվական[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մամիր, կին Մխիթարի, ով 1283 թվականին Պռոշ իշխանի հրամանով կառուցեց Մարտիրոս գյուղը՝ Վայոց ձորում[2][3]։
  • Մամեր, կին Ախիի և մայր Արղվան Արծկեցու, ով Հովհաննես գրչին 1482 թվականին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Մամեր, կին Իգնատիոսի։ Երկուսով կալվածք են նվիրել Հոռոմոսի վանքին (թվականն անհայտ)[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 183 — 742 էջ։
  2. Սիսական 176
  3. Խաղբակեանք 127
  4. Ձեռագիր Պետերբուրգ (ՀԱ 1892, 85ա)
  5. Արձանագրություն Շիրակ 21
  6. Արրտ․ 1870, 698