Jump to content

Մահացության թվի զգալի աճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաճարակաբանության մեջ մահացությունների զգալի քանակը  կամ մահացությունների թվի զգալի աճը որոշակի ժամանակահատվածում կամ որոշակի խմբում մահացությունների թվի աճի չափանիշն է՝ համեմատած սպասվող միջին  արժեքի կամ վիճակագրական միտման  սահմանված  ժամանակահատվածում (սովորաբար հինգ տարի)  բնակչության մեջ։ Այն սովորաբար կարող է չափվել տոկոսային հարաբերությամբ  կամ որոշակի ժամանակահատվածում մահերի քանակով։

Մահացության թվի զգալի աճի  կարճ ժամանակահատվածում, որին հաջորդում է մահացության պակասորդի  փոխհատուցվող շրջանը (այսինքն՝ սպասվածից ավելի քիչ մահեր, քանի որ այդ մարդիկ մահացել են ավելի երիտասարդ տարիքում), բավականին տարածված է և հայտնի է նաև որպես «բերքահավաք , հունձ»։ Մահացության պակասորդը որոշակի ժամանակահատվածում կարող է առաջանալ ավելի վաղ տեղի ունեցած  մահերի պատճառով (նախկինում տեղի ունեցած իրադարձության հետևանքով <<բերքահավաքի>> հետևանքով) կամ գալիք ժամանակահատված  տեղափոխված մահերի հետևանքով (փրկված կյանքերի պատճառով, որը նաև կոչվում է «խուսափելի, փրկված  մահացություն»)[1][2]։

Մահացության տեղաշարժը մահացության դեպքերն են ավելի վաղ ժամանակներում, քան դրանք այլ կերպ կպատահեին, ինչը նշանակում է, որ մահերը տեղափոխվում են ապագայից ներկա, ինչն էլ հանգեցնում է կյանքի տևողության փոփոխության։

Ի տարբերություն մահացության որոշակի պատճառի գրանցված մահվան դեպքերի, ինչպիսիք են կոնկրետ վիրուսը, ժամանակավոր մահացությունների զգալի քանակը և մահացության տեղաշարժը, այնպիսի երևույթներ  են, որոնք արտացոլում են բազմաթիվ համակցված պատճառներ։ Հիմնական պատճառը կարող է լինել այնպիսի իրադարձությունները, ինչպիսիք են ջերմային ալիքները, ցուրտը, համաճարակները և համավարակները (հատկապես գրիպի համավարակները), սովը կամ պատերազմը, որոնք թույլ են տալիս գնահատել այդ իրադարձությունների հետևանքով առաջացած մահացությունը՝ զուգակցված այլ անուղղակի առողջության խնդիրների հետևանքների հետ։ Մահացության թվի զգալի աճը ուսումնասիրվում է նաև մարդկանց որոշակի խմբերի համար, ինչպիսիք են տարեցները, տղամարդիկ, գործազուրկները և այլն։

Ջերմային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմային ալիքների ժամանակ, օրինակ, բնակչության շրջանում հաճախ նկատվում են ավելի շատ քանակով  մահեր, որոնք ազդում են հատկապես տարեցների և հիվանդների վրա։ Ավելորդ մահացությամբ որոշ ժամանակաշրջաններից հետո, այնուամենայնիվ, նկատվել է նաև ընդհանուր մահացության նվազում հետագա շաբաթների ընթացքում։ Մահացության մակարդակի նման կարճաժամկետ առաջընթացը կոչվում է նաև բերքահավաքի էֆեկտ։ Մահացության հետագա փոխհատուցման կրճատումը թույլ է տալիս ենթադրել, որ ջերմային ալիքը հատկապես ազդել է նրանց վրա, ում առողջությունն արդեն այնքան էր վտանգված, որոնք «միևնույն է կարճ ժամանակ անց  կմահանային» այլ պատճառներով, ինչը նշանակում է, որ ոչ բոլոր մահերն են եղել ջերմային ալիքներից ․ ինչևէ կարելի էր խուսափել՝  ջերմային ալիքների ազդեցության դեմ  միջոցներ ձեռնարկելով[3]։

Չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հաստատություններ օրենսդրական  նախաձեռնությամբ են հանդես եկել օգտագործելով  շաբաթական տվյալներ՝ վերահսկելու մահացության թվի զգալի աճը։ Հանկարծակի  մահացության տվյալների հավաքագրման ուղղությամբ զգալի ջանքեր են գործադրվել 2020 թվականի ընթացքում՝ պայմանավորված 2019 թվականի կորոնավիրուսային հիվանդության համաճարակի (COVID-19) և դրա համաշխարհային ազդեցությունների պատճառով։ Եվրոստատը 2020 թվականի ապրիլին գործարկել է մահացության շաբաթական տվյալների ամբողջական թվի հավաքագրում  , որը տրամադրում է ԵՄ երկրների մեծ մասի համար շաբաթական մահվան տվյալները ՝ ըստ 5  տարիքային խմբերի և սեռի անվանացանկի տարածաշրջանների  երկրներում ՝ սկսած 2000 թվականից[4]։ Այս ժամանակավոր տվյալների հավաքագրմանը նպաստել է  Կորոնա վիրուսի  հետ կապված քաղաքականությունը և հետազոտական ​​ջանքերին աջակցելու նպատակը։ Տվյալները փոխանցվում են Ազգային վիճակագրական ինստիտուտների կողմից կամավոր հիմունքներով և թարմացվում են՝ կախված երկրից, շաբաթական կտրվածքով[5]։

2020 թվականի մայիսին Մարդկային մահացության տվյալների շտեմարան նախագիծը գործարկեց տվյալների նոր շարք՝ հանկարծամահության  տատանումների  շարքը (STMF), որը հասանելի է դարձնում, թե որ երկներում է աճում շաբաթական կտրվածքով  մահացության հաշվարկներ ըստ տարիքի և սեռի  (2020 թվականի հոկտեմբերին 34 երկրներում ), ինչպես նաև տեսանելի դարձնելու  գործիք, որը շաբաթական կտրվածքով ֆիքսում է  մահացության թվի զգալի աճը։  Հանկարծամահության տատանումների հավաքագրման գործընթացը  կատարվել  է յուրաքանչյուր  տարվա ընթացքում  մահացության տատանումների գիտական ​​վերլուծության համար տվյալներ տրամադրելու նպատակով։ Մարդկային մահացության տվյալների բազան  ստեղծվել է  որպես երկու թիմերի համատեղ նախագիծ, որը հիմնված է Ժողովրդագրական տվյալների լաբորատորիայում՝ Մաքս Պլանկի ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտում (MPIDR) և Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ժողովրդագրության ամբիոնում (UCB):

Եվրոպական մահացության մոնիտորինգի գործունեության  համագործակցային ցանցը (EuroMomo) վերահսկում է մահացությունը եվրոպական 24 երկրներում՝ սեզոնային գրիպի, համաճարակների և հանրային առողջության այլ սպառնալիքների հետ կապված ավելորդ մահերի հայտնաբերման և չափման նպատակով։ Եվրոպական մահացության մոնիտորինգի գործունեության արդյունքները գտնվում են Դանիայում  և պահպանվում են   Կոպենհագենի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության և կանխարգելման դեպարտամենտի կողմից։ Նրանք առաջարկում են կանոնավոր հաշվետվություններ (շաբաթական տեղեկագրեր), գրաֆիկներ և քարտեզներ, որոնք ցույց են տալիս մահացության ներկա մակարդակը, սակայն ցանցը բացահայտ տվյալներ չի հրապարակում։ Անհատ գործընկերները կարող են որոշել բաց տարածել որոշ ընտրված ազգային տվյալներ, օրինակ՝ MoMo-Spain-ը։ Կոպենհագենի դանիական ոլորտի հետազոտական ​​ինստիտուտի սումնասիրության կենտրոնը հրապարակում է շաբաթական կտրվածքով  իրավիճակի հաշվետվություն և կանոնավոր գիտական ​​հոդվածներ։ Մահացության թվի զգալի աճի ժամանակաշրջաններ են գրանցվել նաև Միացյալ Նահանգներում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Islam, Nazrul; Shkolnikov, Vladimir M; Acosta, Rolando J; Klimkin, Ilya; Kawachi, Ichiro; Irizarry, Rafael A; Alicandro, Gianfranco; Khunti, Kamlesh; Yates, Tom; Jdanov, Dmitri A; White, Martin (2021). «Excess deaths associated with covid-19 pandemic in 2020: age and sex disaggregated time series analysis in 29 high income countries». BMJ (անգլերեն). 373: n1137. doi:10.1136/bmj.n1137. ISSN 1756-1833. PMC 8132017. PMID 34011491.
  2. Beaney, Thomas; Clarke, Jonathan M; Jain, Vageesh; Golestaneh, Amelia Kataria; Lyons, Gemma; Salman, David; Majeed, Azeem (2020). «Excess mortality: the gold standard in measuring the impact of COVID-19 worldwide?». Journal of the Royal Society of Medicine (անգլերեն). 113 (9): 329–334. doi:10.1177/0141076820956802. ISSN 0141-0768. PMC 7488823. PMID 32910871.
  3. Huynen, M.M.; Martens, P.; Schram, D.; Weijenberg, M.P.; Kunst, A.E. (2001 թ․ մայիս). «The Impact of Heat Waves and Cold Spells on Mortality Rates in the Dutch Population». Environmental Health Perspectives. 109 (5): 463–470. doi:10.1289/ehp.01109463. PMC 1240305. PMID 11401757.
  4. «Weekly deaths – special data collection». ec.europa.eu. Eurostat. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  5. «Weekly deaths – special data collection (demomwk)». Eurostat. 2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Dushoff, Jonathan; Plotkin, Joshua B.; Viboud, Cecile; Earn, David J. D.; Simonsen, Lone (2006 թ․ հունվարի 15). «Mortality due to Influenza in the United States – An Annualized Regression Approach Using Multiple-Cause Mortality Data». American Journal of Epidemiology (անգլերեն). 163 (2): 181–187. doi:10.1093/aje/kwj024. ISSN 0002-9262. PMID 16319291. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Human Mortality Database, Short-term Mortality Fluctuation data series
  • EuroMOMO Homepage
  • CDC (US Center for Disease Control) Homepage
  • Excess mortality during the Coronavirus pandemic (COVID-19) – Our World in Data