Մակոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մակոմ, ուզբեկական և տաջիկական երաժշտության մեջ որոշակի լադային հիմքով մեղեդիական դարձվածք (համարժեք է մակամին, մուկամին, մուղամին)։ Յուրաքանչյուր մակոմի անվանումը կապվում է ուդ երաժշտական գործիքի հնչյունաշարի որևէ աստիճանի անվան հետ։ Բանավոր ավանդույթի ժողովրդապրոֆեսիոնալ դասական արվեստում կենցաղավարում է վեց մակոմից բաղկացած ցիկլի՝ Շաշմակոմի տեսքով։ Մակոմները հետևյալն են՝ բուզրուկ, ռոստ, նավո, դուգոհ, սեգոհ և իրոք, որոնցից ամեն մեկը ներառում է գործիքային և վոկալ բաժիններ։ Զանազանում են Շաշմակոմի երկու տարբերակ՝ Բուխարայի և Թորեզմի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 180