Մադկիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադկիպ

Պոկեմոնների ցանկ
Բլեյզիկեն → Մադկիպ (#258) → Մարշտոմպ
Անգլերեն անունMudkip
Ճապոներեն անունミズゴロウ
ՏեսքԱմֆոբիա
Հասակ0,4 մ մ
Քաշ7,6 կգ կգ
Նախորդ զարգացումչկա
Հաջորդ զարգացումՄարշտոմպ

Մադկիպ (ճապ.՝ ミズゴロ` միձուգորո, անգլ.՝ Mudkip), Քեն Սուգիմորիի կողմից ստեղծված ամենահայտնի պոկեմոններից։ Առաջին անգամ այն հայտնվել է Pokémon Ruby և Sapphire խաղում և դրա շարունակության մեջ` Pokémon Emerald, իսկ այնուհետև` նաև տարբեր մերչանդայզներում, ֆրանչայզի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։

Ruby и Sapphire խաղում, որը դուրս է եկել 2003 թվականին, Մադկիպը այն երեք պոկեմոններից է, որոնց խաղացողը կարող է ընտրել խաղի ամենասկզբում։ Նրան կարելի է տեսնել Pokémon Mystery Dungeon: Blue Rescue Team, Pokémon Pinball: Ruby & Sapphire, Pokémon Channel և Pokémon Dash խաղերում։

Կառուցվածք և հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադկիպը պոկեմոն-երկկենցաղ է։ Իր գլխից դուրս եկող մեծ լողաթևերը Մադկիպին հնարավորություն են տալիս ազատ կողմնորոշվել ցամաքում և ջրում[1]։ Երբ Մադպիկը ջրի մեջ է գտնվում, շնչառության համար օգտագործում է խռչակները, իսկ լողաթևերն օգնում են նրան լողալ[2][3]։ Չնայած փոքր չափերին` Մադկիպները համարվում են շատ ուժեղ արարածներ. նրանք հանգիստ կարող են մեծ քարեր կոտրել[2][4]։ Երբ Մադկիպները քնում են, նրանք հողի տակ են մտնում կամ ջրի մեջ[4]։ Մադկիպները բնակվում են խմբերով՝ ճահիճներում, ինչպես նաև կղզիների խորքերում, քանի որ նրանց դուր է գալիս ջուրը։

Հայտնվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Մադկիպը հայտնվել է Pokémon Ruby և Sapphire խաղում, իսկ այնուհետև` դրա շարունակության` Pokémon Emerald-ի մեջ։ Նա Տրիկոյի և Տորչիկի հետ միասին առաջին պոկեմոններից է, որին խաղացողը կարող է իր թիմի մեջ ընդգրկել խաղի սկզբւմ։ Այն բանից հետո, երբ Մադպիկը կռիվներում բավարար փորձ է ձեռք բերում, նա փոխակերպվում է Մարշտոմպի` նոր տեսակի պոկեմոնի, որը հետո իր հերթին փոխակերպվում է Սվամպերտի։ Pokémon HeartGold և SoulSilver խաղում Մադկիպին, Տորչիկին կամ Տրիկոյին կարելի է ստանալ Սթիվեն Սթոունից այն բանից հետո, երբ խաղացողը հաղթի ֆինալի խաղացողին` Ռեդին։

Բացի խաղերի հիմնական սերիայից` Մադկիպը հայտնվում է նաև Pokémon Pinball: Ruby & Sapphire, Pokémon Trozei!, Pokémon Mystery Dungeon և Pokémon Ranger սերիաներում, Pokémon Channel և PokéPark Wii: Pikachu's Adventure խաղերում։ Եվ վերջապես, Մադկիպը հայտնվում է Super Smash Bros. Brawl խաղում որպես ռազմավար, որին կարելի է ստանալ` ընդամենը կատարելով հատուկ գործողություններ։

Անիմեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի մեջ Բրոկը` պոկեմոնամարզիչ և ստադիոնի նախկին առաջնորդը, հանդիպում է իր Մադկիպին Դյուֆորդ կղզում։ Երբ հերոսները բարձրանում են ջրվեժով, նրանք հանդիպում են Մադկիպների ոչ մեծ մի խմբի։ Բրոկը փրկում է փոքրիկ Մադկիպին, երբ նրան գրեթե քշում է ջուրը։ Լոտադը` Բրոկի պոկեմոններից մեկը և Մադկիպը միասին դիմադրում են R խմբին, իսկ դրանից հետո Մադկիպը որոշում է միանալ Բրոկի պոկեմոններին[5]։ Սերիալի մեջ գլխավոր դերը միշտ հասնում է Մադկիպին, երբ անհրաժեշտ է, օրինակ` երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ բան օվկիանոսի հատակում ինչ-որ բան փնտրել։ Բացի այդ, հենց Մադկիպն է մմիշտ ղեկավարում պոկեմոններին, որբ նրանց մարզիչները մոտակայքում չեն լինում։ Մարկիպ Բրոկան փոխակերպվել է Մարշտոմպի Գրովայլ Էշի հետ մարտի ժամանակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Информация из игрового Покедекса: The fin on Mudkip’s head acts as highly sensitive radar. Using this fin to sense movements of water and air, this Pokémon can determine what is taking place around it without using its eyes.
  2. 2,0 2,1 Информация из игрового Покедекса: In water, Mudkip breathes using the gills on its cheeks. If it is faced with a tight situation in battle, this Pokémon will unleash its amazing power — it can crush rocks bigger than itself.
  3. Информация из игрового Покедекса: Its large tail fin propels it through water with powerful acceleration. It is strong in spite of its size.
  4. 4,0 4,1 Информация из игрового Покедекса: On land, it can powerfully lift large boulders by planting its fourfeet and heaving. It sleeps by burying itself in soil at the water’s edge.
  5. 5,0 5,1 Junki Takegami (writer) (մարտի 13, 2004). «A Mudkip Mission». Pokémon. Season Advanced. Սերիա 25. Various.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]