Մագնիտոռադիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մագնիտոռադիոլա, ռադիոընդունիչը, մագնիտոֆոնային կցուրդը և լազերային նվագարկիչը միավորող համակցված սարք կամ առանձին բլոկներից՝ թյուներից, լազերային նվագարկիչից, մագնիտոֆոնային կցուրդից, նախնական ուժեղարարից, էքվալայզերից (կապուղիների ամպլիտուդահաճախական երկու համակարգերից բաղկացած համալիր (այսպես կոչված, ծավալահնչական համալիր)։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիտոռադիոլան և ծավալահնչական համալիրը հնարավորություն են տալիս անմիջականորեն ձայնագրել ռադիոհաղորդումները, ձայնասկավառակից վերաձայնագրություն անել մագնիսական ժապավենի վրա, օգտագործել ընդհանուր հանգույցները (ձայնային հաճախությունների ուժեղարարը, փոփոխական հոսանքի ուղղիչը և ձայնական համակարգը)։ Մագնիտոռադիոլան սնվում է փոփոխական հոսանքի ցանցից։ Երբեմն մագնիտոռադիոլա անվանում են երաժշտական կենտրոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png