ՄԱՊ գինու-կոնյակի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄԱՊ գինու-կոնյակի գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1942
Գլխադասային գրասենյակԼենուղի, Արմավիրի մարզ, Հայաստան
Կայքmap.am

ՄԱՊ գինու-կոնյակի գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Արմավիրի մարզի Լենուղի գյուղում[1]։ Հիմնադրվել է 1942 թվականին Հայկական ԽՍՀՄ կառավարության կողմից որպես Հոկտեմբերյանի գինու և կոնյակի գործարան՝ Արարատյան դաշտի խաղողի մթերման համար։ Ընկերությունը հայտնի է գինու և կոնյակի Արամե ապրանքանիշով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյանի գինու և կոնյակի գործարանը հիմնադրվել է 1942 թվականին՝ որպես Խորհրդային Հայաստանի կառավարության պետական ձեռնարկություն։ 1995 թվականին գործարանի սեփականաշնորհումից հետո դարձել է բաց բաժնետիրական ընկերություն, 2001 թվականին՝ փակ բաժնետիրական ընկերություն[3]։

2016 թվականից ի վեր գործարանը տարեկան ունի 14 միլիոն լիտր արտադրություն՝ հիմնված ֆրանսիական և գերմանական տեխնոլոգիաների վրա։

Արտադրանք և ապրանքանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրի, 7 տարեկան պրեմիում կոնյակ

Գործարանն արտադրում է գինի, մրգային գինի և կոնյակ։

ՄԱՊ գինու գործարանն արտադրում է կարմիր և սպիտակ գինիներ, հիմնականում Արամե ապրանքանիշի ներքո։ Արամե ապրանքանիշը ներառում է կարմիր և սպիտակ կիսաքաղցր գինի, ինչպես նաև մուսկատ, սապերավի և արենի խաղողներից ստացված գինի։ Գործարանն արտադրում է նաև Տիգրան կարմիր չոր գինի և Հասմիկ կարմիր կիսաքաղցր գինի։

Մրգային կիսաքաղցր գինիներից արտադրում է նռան, ելակի, կեռասի, սերկևիլի, սալորի, հոնի, ազնվամորու և մոշի։

ՄԱՊ-ը հայտնի է իր հայկական կոնյակի հավաքածուով՝ Սուրբ Գրիգոր 30 և 50 տարեկան, Պարույր Սևակ 40 տարեկան, Մակար 25 և 30 տարեկան, Արամե 20 և 30 տարեկան, Ոսկե 25 տարեկան, Աշոտ Երկաթ 22 տարեկան, Մաշտոց 15 տարեկան։
Այլ կոնյակներ՝ Ոսկե դասական 3, 5, 7 և 10 տարեկան, Անահիտ 10 տարեկան, Գյումրի 7 տարեկան, Արամե 3 և 5 տարեկան, Արմավիր 5 տարեկան և Արմինա 3, 5, 7, 10, 15 և 20 տարեկան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MAP Company». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  2. «Aramé form ՄԱՊ ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  3. ՄԱՊ ՓԲԸ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]