Ճշգրիտ հաստոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճշգրիտ հաստոցներ, բարձր ճշգրտությամբ դետալներ մշակող մետաղահատ հաստոցներ։ Ճշգրիտ հաստոցներ են հղկիչ, ատամնաֆրեզիչ, գայլիկոնիչներտաշիչ, խառատային հաստոցները։ Ըստ ճշգրտության Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանի հատուկ բարձր ճշգրտության 16C04A հաստոցը դասի լինում են՝ բարձրացված ճշգրտության, բարձր ճշգրտության, հատուկ բարձր ճշգրտության և հատուկ ճշգրիտ։

Ճշգրիտ հաստոցներով մշակումն ապահովում է երկրաչափական ճիշտ ձևի մակերևույթներով, առանցքների ճշգրիտ տարածական դիրքով և փոքր խորդուբորդություններով դետալների ստացում։ Բարձր ճշգրտություն ապահովելու պայմաններն են՝ բարձրացված Ճշգրտությամբ պատասխանատու դետալների և հանգույցների, ճշգրիտ և գերճշգրիտ սահքի առանցքակալների, ինչպես նաև հիդրոդինամիկակաև և հիդրոստատիկական առանցքակալների, մատուցման զգայուն մեխանիզմների կիրառում, ջերմային ձևափոխությունների և տատանումների պակասեցում, հանգույցների կոշտության մեծացում ևն։

Ճշգրիտ հաստոցների զարգացման տենդենցներն են՝ անվանակարգի և տիպաչափի ընդարձակում, թվային ծրագրային կառավարմամբ Ճշգրիտ հաստոցների յուրացում և հաստոցների հուսալիության բարձրացում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 101