Ճիկռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճիկռ, ճկուռ, կացին, տապար, սակր, հնագույն, հավանաբար՝ կացնաձև զենք։ Հայկական լեռնաշխարհում տարածված է եղել մ․ թ․ ա․ 3–րդ հազարամյակից։ Սկզբում ձուլել են բրոնզից, միջին դարերում կռել են նաև երկաթից։ Ըստ Մ․ Դաբամաճյանի՝ բառն առաջացել է հնդկերեն «ջագռամ» (լախտ) ձևից, եղել է փոկից կախված սուր եզրերով անիվ՝ թշնամու վրա նետելու համար։ Երբեմն ճիկռը համարում են սրածայր նիզակ։ Բառը հին գրականության մեջ գործածված է միայն հոլովված ձևերով (ճկռովն, ճկռուն ևն), որի պատճառով հավանական են համարվում և՝ ճիկռ, և՝ ճկուռ ուղիղ ձևերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։