Ճանապարհաամբարձիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճանապարհաամբարձիչ, ռելսակոճափայտային վանդակի տեղադրման, կոպճավազի լցման մեքենա՝ շահագործվող երկաթուղային ճանապարհների վերանորոգման ու պահպանման և նորերի կառուցման համար։ Անընդհատ գործողության Ճանապարհաամբարձիչը օգտագործվում է նոր երկաթուղիների շինարարությունում։ Այն 2,2—3,8 կմ/ժ արագությամբ շարժվելիս ռելսակոճափայտային վանդակը բարձրացնում է մինչև 20 սմ։ Ցիկլային գործողության Ճանապարհաամբարձիչ կիրառվում է երկաթուղային ճանապարհների վերանորոգման դեպքում՝ ռելսակոճափայտային վանդակը մինչև 40 սմ բարձրացնելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 64