Ճայը (մյուզիքլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճայը (այլ կիրառումներ)
«Ճայը»
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Հիմնված էՃայը
Պրեմիերասեպտեմբերի 7, 2017

«Ճայը» (ռուս.՝ Чайка), հարավկորեացի ռեժիսոր-պրոդյուսեր Թե Սիկ Կանայի մյուզիքլը՝ գրված Անտոն Պավլովիչ Չեխովի համանուն պիեսի հիման վրա[1]։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 7-ին մոսկովյան Լուսնի թատրոնում[2][3]։ Նախատեսվում է մյուզիքլը ցուցադրել նաև Հարավային Կորեայում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական պետական խորհրդականի Պյոտր Նիկոլաևիչ Սորինի կալվածքում (ով այժմ թոշակառու է), որտեղ նա ապրում է եղբորորդու Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլևի հետ, հյուր են գալիս նրա քույրը՝ դերասանուհի Իրինա Նիկոլաևնա Արկադինան և նրա սիրեկան արձակագիր Բորիս Ալեքսեևիչ Տրիգորինը։

Տրեպլևը սիրահարված է հողատիրոջ դստերը՝ Նինային, որն էլ իր հերթին սիրում է Տրիգորինին։ Վերջ ի վերջո, անվերապահ սերը Կոնստանտինին հանգեցնում է ինքնասպանության գաղափարին։

Գործող անձիք և կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող անձիք Կատարողներ
Իրինա Նիկոլաևնա Արկադինա Անաստասիա Ստոցկայա[5], Մարիա Պյանովա
Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլև Նիկիտա Պրեսնյակով[6], Եվգենի Զայցև
Բորիս Ալեքսեևիչ Տրիգորին Իվան Օժոգին, Դմիտրի Նովիցկի
Նինա Միխայլովնա Զարեչնայա Վերոնիկա Լիսակովա, Անֆիսա Կալիմուլինա
Մաշա Մարիա Միլեշկինա, Օլգա Էրշովա
Պոլինա Անդրեևա Օքսանա Կոստեցկայա, Անաստասիա Սավիցկայա
Պյոտր Նիկոլաևիչ Սորին Վլադիմիր Խալտուրին, Հրանտ Ղահրամանյան, Եվգենի Կիրիլին
Սեմյոն Սեմյոնովիչ Մեդվեդենկո Եվգենի Կիրիլին, Ալեքսանդր Կոսմաչև, Սերգեյ Սորոկին
Իլյա Աֆանասևիչ Շամարև Միխայիլ Բաբիչև, Անդրեյ Կլյուև
Եվգենի Սերգեևիչ Դորն Իգոր Կարտաշև, Վլադիմիր Յաբչանիկ
Յակով Պավել Ելիսեև

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլն արժանացել է ռուսական թատերական քննադատների դրական գնահատականներին[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]