Ճախրաթիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճախրաթիռի թռիչք

Ճախրաթիռ առանց շարժիչի թռչող ապարատ։ Օդից ծանր է, շարժվում է համընթաց իր կշռի ազդեցությամբ։ Ճախրաթիռի թռիչքը հիմնված է նույն ֆիզիկական օրենքների վրա, ինչ ինքնաթիռի թռիչքը։ Հանդարտ մթնոլորտում թռչելիս ճախրաթիռի հորիզոնի նկատմամբ որոշ անկյան տակ անընդհատ իջնում է։ Մթնոլորտում օդի վերընթաց հոսանքների առկայության դեպքում ճախրաթիռը կարող է թռչել առանց բարձրություն կորցնելու կամ նույնիսկ բարձրանալ (սավառնում)։ Առաջին ճախրաթիռը կառուցել և փորձարկել է ֆրանսիացի նավաստի ժ․ Լը Բրին 1868 թվականին։ Նրա կատարած թռիչքների հեռավորությունը հասնում էր 30 մ։

Արդի ճախրաթիռները տարբերվում են ըստ տեղերի քանակի (միատեղ, երկտեղ և բազմատեղ) և նշանակման (ուսումնական, մարզական, ռեկորդային)։ Գոյություն ունի ճախրաթիռի արձակման երեք եղանակ, բուքսիրման միջոցով (ավտոմեքենայով, մոտոցիկլետով, ինքնաթիռով), ներքին այրման շարժիչին միացված կարապիկով կամ ձեռքով ձգվող ռետինե լարի օգնությամբ։ 1960-ական թվականներին տարածում գտան շարժիչավոր ճախրաթիռները՝ մոտոճախրաթիռները, որոնք կատարում են ինքնուրույն վերսլացք։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 58