Ղուկասյան մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղուկասյան մատենադարան, պատմական և հասարակական-քաղաքական բովանդակությամբ գրքերի մատենաշար։ Հրատարակվել է Թիֆլիսում, Բաքվի խոշոր նավթարդյունաբերող Ավետիս Ղուկասյանի կտակած գումարներով։ 1904-1917 թվակասնին հաջորդաբար լույս են ընծայվել Եղիշեի, Ղազար Փարպեցու, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի, Հովհաննես Դրասխանակերտցու, Արիստակես Լաստիվերտցու, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Մովսես Իարենացու, Կորյունի, Եզնիկ Կողբացու, Ագաթանգեղոսի, Թովմա Արծրունու երկերը, ինչպես նաև Շ․ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» ն Ա․ Ղլտճյանի «Կանոնագիրք հայոց» աշխատությունները։ Բոլորը, բացի վերջինից, արտատպություններ են նախկին հրատարակություններից և նախատեսված են ընթերցող լայն շրջանների համարն։ Հ․Դավթյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 53