Ղարաքտոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաքտոտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դութաղի գավառում։ 1909 թվականին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղարաքտոտի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։