Ձմեռային աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձմեռային աշխատանքներ, սառնամանիքների պայմաններում ձմռանը տարվող շինարարական մոնտաժային աշխատանքներ։ Դրանք պահանջում են հատուկ միջոցառումների կիրառում, որը բարդացնում և թանկացնում է այդ աշխատանքները, սակայն վերացնում շինարարությաև սեզոևայևությունը։ Շինարարությանյան անհրաժեշտ որակ ապահովելու նպատակով շինարարական նորմաներում և կանոններում տեխնոլոգ, հատուկ պահանջներ են նախատեսված ձմեռային աշխատանքների առանձին տեսակների համար, հողային աշխատանքները կատարելուց առաջ գրունտը նախապատրաստում են՝ այն սառչելուց պահպանելու նպատակով։ Գրունտի վերին շերտը հերկում և տոփանում են, ծածկում տաքացուցիչով (տորֆ, թեփ, խարամ), օգտագործում են ձյունածածկույթը։ Սառած գրունտները նախապես փխրեցնում և տաքացևում են շոգեգոլորշային, ջրային, էլեկտրական ասեղներով, էլեկտրոդներով։ Մեծ մակերեսներով գրունտը նպատակահարմար է հագեցնել ջրով, որի միջոցով մասամբ սառածությունը նվազում է։ Մառած գրունտը մշակում են նաև առանց տաքացնելու։ Այն կտրատում են բլոկների և հանում ամբարձիչի կամ հողափոր մեքենաների օգնությամբ։ Պայթեցման եղանակը արդյունավետ է գրունտի խորը սառածության և մեծ ծավալի աշխատանքների դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 709 CC-BY-SA-icon-80x15.png