Հրաբխային նետվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրաբխային նետվածքներ, հրաբխային ժայթքումների փխրուն արգասիքներ՝ ռումբեր, խարամներ, լապիլներ, ավազ, մոխիր, ինչպես նաև հրաբխափողի և հրաբխային օջախի պատերից պոկված հին լավաների և ապարների բեկորներ։ Հրաբխային նետվածքները ըստ ծագման լինում են՝ աուտիգեն (ժայթքող մագմայի հետ անմիջականորեն կապված, տեղում առաջացած) և ալլոտիգեն (հրաբխին օտար, օրինակ, նստվածքային ապարների բեկորներից կազմված)։ Վերջին դեպքում անվանում են նաև էքսպլոզիվ բեկորներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 613