Հունան Ղազարյան
Հունան Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1971) |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Աշխատավայր | ՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն |
Հունան Ղազարի Ղազարյան (հունիսի 15, 1948, Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2005)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունան Ղազարյանը ծնվել է 1948 թվականի հունիսի 15-ին Ապագա գյուղում (այժմ՝ Արմավիրի մարզում)։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1975-1982 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և հողբարելավման գիտական կենտրոն), 1983-1984 թվականներին՝ «Արտաշատ» խորհտնտեսությունում (այժմ՝ Արմավիրի մարզում), 1984-1995 թվականներին եղել է Եթերայուղատու մշակաբույսերի հայկական փորձակայանի տնօրեն, 1995-2000 թվականներին՝ Հողագիտության և ագրոքիմիայի գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ, 2000 թվականից՝ տնօրեն։
Աշխատանքները վերաբերում են հողագիտության, ագրոքիմիայի, հողբարելավման հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |