Հորանջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորանջ, հնչյունական շղթայում երկու կամ ավելի ձայնավոր վանկարար հնչույթների զուգորդման ժամանակ օդի ազատ հոսքը, երբ մի հնչույթից մյուսին անցնելիս առաջինի լրիվ ռեկուրսիա (հնչարտաբերական օրգանների՝ հնչույնի արտաբերության դիրքերից դուրս բերում) չի կատարվում։ Հորանջ արդի հայերենին բնորոշ չէ, սակայն հանդիպում են ձայնավորների կուտակումներ (ամենաէական, գրերի)։ Հաճախ, դրանից խուսափելու համար, դուրս է մղվում ձայնավորներից մեկը (ամենա (ա)վեր) կամ դրանց միջև դրվում է բաղաձայն հնչույթ (Արայի, Արամըն ասաց)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 585