Jump to content

Հոմեոստատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ռոս էշբի հոմեոստատը (1948)

Հոմեոստատ (հին հունարեն՝ ὁμοιος` «նմանություն, մատեսակություն» և հին հունարեն՝ στάσις` «կանգնած, անշարժ» բառերից), ինքնակազմակերպվող համակարգ, որը մոդելում է կենդանի օրգանիզմների ֆիզիոլոգիական որոշ մեծություններ (օրինակ, մարմնի ջերմաստիճանը) թույլատրելի սահմաններում պահպանելու հատկությունը։

Անգլիացի գիտնական, հոմեոստատի գյուտարար Ուիլյամ Ռոս էշբիի կառուցած (1948) հոմեոստատը բաղկացած է եղել խաչաձև հակադարձ կապեր ունեցող մագնիսական չորս համակարգից։ Յուրաքանչյուր կապ կարգավորվում է օղակաձև ռեոստատով, որի արտուղումները մագնիսների տեղաշարժման ժամանակ փոխարկվում են և ապահովում համակարգի մի քանի հարյուր հազար տարբեր վիճակներ։

Անկայուն վիճակ առաջանալիս մագնիսները տեղաշարժվում են՝ պատահականորեն փոփոխելով հոմեոստատի միացումների սխեման և գտնում կայուն հավասարակշռություն ապահովող նոր դիրք։ Հոմեոստատն ունի ինքնակազմակերպման հատկություն, կարող է ինչ-որ չափով սովորել և իր վարքով հարմարվել արտաքին միջավայրի հետ, այսինքն՝ ներքին կառուցվածքում որևէ պատահական փոփոխության (օրինակ, ջերմաստիճանի փոփոխության) դեպքում բերում է կայուն հավասարակշռության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 539