Հողմահարման կեղև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հողմահարման կեղև, կոնտինենտալ երկրաբանական ֆորմացիա, առաջանում է Երկրի մակերևույթին՝ ապարների հողմահարման հետևանքով։ Փոփոխության արգասիքները, որոնք մնում են սկզբնական տեղադրման վայրում, անվանում են մնացորդային, իսկ փոքր տարածություն տեղափոխված, սակայն մայր ապարի հետ կապը պահպանած արգասիքները՝ վերանստեցված հողմահարման կեղև։ Ըստ տեղադրման ձևի լինում են՝ մակերեսային հողմահարման կեղև, որը զրահով ծածկում է արմատական ապարները (հզորությունը՝ տասնյակ սմ-ից մինչև տասնյակ մ), և գծային հողմահարման կեղև , երբ ձգված է մի ուղղությամբ և ճեղքերով թափանցում է արմատական ապարի խորքը (մի քանի տասնյակ մետր Երկրի մակերևույթից, սակավ՝ 100—200— 1500 լ)։ Կախված կլիմայական և երկրաբանական պայմաններից՝ ձևավորվում են հողմահարման կեղևի տարբեր տիպեր՝ լատերիտային, կաոլինային և այլն։ Հողմահարման կեղևի առաջացումը տեղի է ունեցել երկրաբանական բոլոր ժամանակաշրջաններում։ Հին հողմահարման կեղևի հետ ԽՍՀՄ տարածքում կապված են նիկելի, երկաթ, քրոմի, հազվագյուտ տարրերի, մագնեզիտի, կաոլինի և այլ հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 537 CC-BY-SA-icon-80x15.png