Հողի մելիորացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մելիորացում հողի, հողաբարելավում, հողերն արմատապես բարելավող կազմակերպական տնտեսական և տեխնիկական միջոցառումների համալիր։ Փոխելով բնական պայմանների (հողային, կլիմայական, ջրաբանական և այլն) համալիրը՝ հնարավոր է ֆաունայի ու ֆլորայի համար ստեղծել ջրաջերմային, օդային, սննդային և այլ լավագույն ռեժիմներ։ Միլիոնացումը կարևոր է գյուղատնտեսական հողատեսքերի արտադրողականության բարձրացման գործում, այն գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման անհրաժեշտ գործոն է, արմատական և կայուն միջոցառում։ Ի տարբերություն հողերի բերրիության բարձրացման ագրոտեխնիկական այլ միջոցառումների, մելիորացման ազդեցությունը երկարատև է կամ մշտական։ Այն առավել արդյունավետ է, երբ կիրառվում է կուլտուր-տեխնիկական աշխատանքների և երկրագործական այլ միջոցառումների հետ։ Ժամանակակից միլիորացման համար բնորոշ է մեծ հողազանգվածների ընդգրկումը։ Նման պայմաններում վճռական նշանակություն ունի գիտականորեն հիմնավորված միջոցառումների ընտրությունը, որ այն բացասական ազդեցություն չունենա բնական պայմանների վրա (օրինակ, ոչ ճիշտ ոռոգումը կարող է առաջացնել հողերի աղակալում, ճահճացում, հողատարում, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակի չհիմնավորված իջեցումը՝ տեղանքի գերչորացում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 384 CC-BY-SA-icon-80x15.png