Հողի գին
Հողի գին, հողային վճար։ Հողային ռենտայի գոյության փոխակերպված ձևն է։ Որևէ հողամասի գինը որոշվում է դրամական միավորի այն մեծությամբ, որը բանկ ներդնելու կամ փոխատվության տալու դեպքում (տոկոսի տվյալ մակարդակի պայմաններում) հողասեփականատիրոջ կողմից յուրացվող ռենտային հավասար եկամուտ կբերի։ Հողի գինը կարող է փոփոխվել՝ կախված բանկային տոկոսի և հողային ռենտայի մակարդակից։ Շուկայական պայմաններում հողի գինը բարձրանում է, որովհետև փոխատվական տոկոսի նորման ունի իջնելու միտում։ Դրան նպաստում են նաև գյուղատնտեսական արդյունքների նկատմամբ պահանջարկի մեծացման և մշակվող հողատարածությունների ընդլայնման հետևանքով հողային ռենտայի չափերի աճը։ Հողի գնի բարձրացման հետևանքով հողասեփականատերերը յուրացնում են հավելյալ արժեքի մեծ մասը, գյուղատնտեսական մթերքները թանկանում են։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 533)։ |