Հողափոր մեքենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվավոր բուլդոզեր

Հողափոր մեքենաներ, հողային աշխատանքների համար նախատեսված մեքենաներ. օգտագործվում են արդյունաբերական և քաղաքացիական շենքեր կառուցելու, ռելսային և անռելս ճանապարհներ կառուցելու և նորոգելու, ստորգետնյա հաղորդակցության գծեր անցկացնելու, օգտակար հանածոներ արդյունահանելու դեպքում։ Հողափոր մեքենաներով մշակում են բոլոր տեսակի գրունաները (սառցակալած, ժայռոտ, ճահճացած), ինչպես նաև օգտակար հանածոների հանքաշերտերը։ Հիմնական հողափոր մեքենաներն են հողափոր-տրանսպորտային մեքենաները (գրունտի մշակման և փոխադրման համար) և էքսկավատորները։ Հողափոր-տրանսպորտային մեքենաներից են՝ բուդովերները, կիսակցովի, կցովի և ինքնագնաց կեռաշերեփները, գրեի ղերները, ավտոգրեյդերները, գրեյդեր-էլեատորները։ Դրանք գրունտը կտրում են շերտերով և այն կարող են տեղափոխել մի քանի մետրից մինչև 5 կմ։ էքսկավատորները (միաշերեփ և բազմաշերեփ) առավել տարածված հողափոր մեքենաներն են։ Միաշերեփ էքսկավատորներն ունեն փոխովի սարքավորում, որի օգնությամբ գրունտը կարելի է մշակել մեքենայի մակարդակից բարձր կամ ցածր և բարձել տրանսպորտի միջոցներին կամ կուտակել։ Բազմաշերեփ էքսկավատորները՝ ռոտորային կամ շղթայական, հողային աշխատանքներ են կատարում հիմնականում թեթև և համեմատաբար համասեռ գրունտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 531