Հիվանդանոցային փորլուծության կանխարգելումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիվանդանոցային փորլուծությունը այն յուրաքանչյուր փորլուծությունն է, որը հիվանդը տանում է հիվանդանոցներում։ Երեխաների մոտ այն սովորաբար առաջանում է աղիքային ախտածին մանրէների, հատկապես ռոտավիրուսների, պատճառով։ Կախված բնակչությունից, հիվանդանոցի տեսակից և բուժման հաստատուն ձևից, հիվանդանոցային փորլուծության գրանցված հանդիպման հաճախության տատանումը 4.5-22.6 է յուրաքանչյուր 100 ընդունելության համար։ Հիվանդանոցային փորլուծութունը կարող է երկարացնել մարդու հիվանդանոցում մնալու ժամանակը և մեծացնել հիվանդանոցային ծախսերը։

Հիվանդանոցում գտնվող երեխաների մոտ կատարված 3 պլացեբո-ստուգիչ ՊՎՓ-ները գնահատել են Lactobacillus GG-ի արդյունավետությունը աղեստամոքսային ուղու հիվանդանոցային փորլուծության կանխարգելման մեջ (Szajewska et al. 2001; Mastretta et al. 2002; Hojsak et al. 2010)։ Լեհաստանում իրականացված 1 կրկնակի, իրարից անկախ ՊՎՓ-ն, որը ներառում էր 1-36 ամսական 81 երեխա, ցույց տվեց, որ Lactobacillus GG-ի 6•109 ԳՁՄ-ն օրական 2 անգամ բերանով ընդունման միջոցով զգալիորեն իջեցնում է հիվանդանոցային փորլուծության վտանգը համեմատած պլացեբո խմբի հետ (Szajewska et al. 2001)։ Նմանապես Խորվաթիայում իրականացված ուսումնասիրությունները հիվանդանոցում գտնվող 742 երեխաների մոտ ցույց տվեցին, որ Lactobacillus GG-ի վերահսկումը, համեմատած պլացեբո խմբի հետ, զգալիորեն իջեցնում է աղեստամոքսային ուղու վարակների վտանգը (Hojsak et al. 2010)։ Միակ ՊՎՓ-ն, որը ցույց չտվեց Lactobacillus GG վերահսկման օգտակար ազդեցությունը, ներառում էր 1-18 ամսական 220 իտալացի երեխաներ։ Այն ժամանակ, երբ կրծքով կերակրելը շահավետ է հիվանդանոցային ռոտավիրուսների վարակները կանխելու համար, Lactobacillus GG-ի 1010 ԳՁՄ-ի օրական մեկ անգամ բերանով ընդունման միջոցով վերահսկումը չի կանխարգելում հիվանդանոցային ռոտավիրուսների վարակի զարգացումը՝ համեմատած պլացեբո խմբի հետ (Mastretta et al. 2002)։

2 կրկնակի իրարից անկախ ՊՎՓ-ները ցույց տվեցին Bifidobacterium bifidum-ի (վերջերս վերանվանված B. lactis) և Streptococcus thermophilus-ի արդյունավետությունը հիվանդանոցային փորլուծության կանխարգելման մեջ։ Առաջին փորձարկումը ներառեց 5-24 ամսական 55 երեխա, որոնք ընդունվել էին քրոնիկական բուժման հիվանդանոց (համեմատաբար երկար ժամանակով)։ Նորածինների սննդի բանաձևի հաստատուն վերահսկումը, համակցված B. Bifidum-ի և Str. Thermophilus-ի հետ, նվազեցրեց հիվանդանոցային փորլուծության տարածվածությունը՝ համեմատած պլացեբո խմբի վերահսկման հետ։ 2-րդ ՊՎՓ-ն իրականացվեց 8 ամսականից փոքր 90 առողջ երեխաների մոտ, որոնք ապրում էին գիշերօթիկ մանկապարտեզներում կամ մանկատներում։ Այս ուսումնասիրությունում կաթի բանաձևը, համակցված կենսունակ B. lactis շտամի Bb 12-ի հետ, չի նվազեցնում փորլուծության տարածումը՝ համեմատած պլացեբո խմբի վերահսկման հետ։

Ամփոփելով ասենք, որ հիվանդանոցային փորլուծությունը կանխարգելելու համար ներկայումս կան փաստեր Lactobacillus GG-ի օգտագործումը խորհուրդ տալու համար, բայց բավարար փաստեր չկան խորհուրդ տալու B. lactis և Str. Thermophilus օգտագործումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.