Հիշատակագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հիշատակագրություն, ձեռագիր գրքերում տեղ գտած մանր արձանագրություններ, որոնք պարունակում են ձեռագրերի գրչության ընթացքին վերաբերող տեղեկություններ, հիշման ու ողորմության արժանանալու աղերսանքներ, զանազան դիպվածների ու անձնական հոգեվիճակների հակիրճ նկարագրություններ։ Լինում են արձակ և չափածո։ Հիշատակագրություններ են թողել ինչպես ձեռագրերի գրիչ-ընդօրինակողները, այնպես էլ ծաղկողները, կազմողները, ստացողները, գերությունից ազատողները։ Հիշատակագրություններն ըստ էության ձեռագրական հիշաաակարանի բեկորներն են, որոնք իրենց մանրամասներով լրացնում ու հարստացնում են նրա բովանդակությունը։ Բախչինյան հիշատակարան, ձեռագիր բնագրերի վերջում և ազատ տեղերում արված արձանագրություն։ Հիշատակագրությունում ներկայացված են տվյալ ձեռագրի ստեղծման հանգամանքները, հաճախ նաև՝ տվյալ ժամանակաշրջանի անցուդարձերը, կենսագրական տեղեկություններ ձեռագիրն արտագրողի, կազմողի, ծաղկողի և այլոց մասին։ Հիշատակագրություն են թողել ձեռագրերի արտագրող-գրիչները, մանրանկարիչները, կազմողները, ստացողները և բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ առնչվել են տվյալ ձեռագրին։ Հիշատակագրություններն ստեղծվել են վիմագիր արձանագրությունների օրինակով ու հետնությամբ և տարածվել հատկապես հնագույն քրիստոնյա ժողովուրդների՝ հույների, հայերի, ասորիների շրջանում։ Հիշատակագրություններն ամենից ավելի զարգացել ու ծավալվել են հայ իրականության մեջ՝ ձեռք բերելով յուրահատուկ պատմագրական տեսակի արժեք։ Հայ ձեռագրական Հիշատակագրությունը, սկիզբ առնելով 5 դարից և մեծ վերելք ապրելով 13-15 դդ., հարատևել է մինչև 18դ.։ Պատմական հավաստի վավերագրեր լինելով հանդերձ՝ հայկական ձեռագրերի հիշատակագրություններն արտահայտել են նաև ժամանակի գեղարվեստական ճաշակն ու մտածողությունը, անգամ՝ հարստացրել միջնադարի հայ պոեզիան ու արձակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 413 CC-BY-SA-icon-80x15.png