Հիմնա-թթվային հավասարակշռություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիմնա-թթվային հավասարակշռություն, թթվահիմնային վիճակ, ֆիզիկա-քիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների ամբողջություն, ապահովում է օրգանիզմի ներքին միջավայրի ջրածնային ցուցիչի (-ի) համեմատական կայունությունը։ Վերջինս ունի կարևոր նշանակություն կենսական պրոցեսների բնականոն ընթացքի համար։ Մարդու արյան -ը 7,35-7,47 է, որի նույնիսկ ամենափոքր տեղաշարժն անդրադառնում է նյութափոխանակության պրոցեսների, ֆերմենտների ակտիվության վրա և հանգեցնում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի խանգարումների։ Օրգանիզմի -ի հաստատունությունն ապահովում են արյան բուֆերային համակարգերը, որոնք կազմված են թույլ թթուներից և ուժեղ հիմքերի հետ դրանց առաջացրած աղերից։ Բուֆերներեն՝ բիկարբոնատային, ֆոսֆատային համակարգերը, հեմոգլոբինը և նրա կալիումական աղը, պլազմայի սպիտակուցները և այլն։ Եթե արյան մեջ ուժեղ թթու է անցնում, ապա այն չեզոքացվում է բիկարբոնատով, իսկ ազատվող ածխաթթու գազը հեռացվում է թոքերի ուժեղ օդափոխության շնորհիվ։ Վերականգնվում է ածխաթթու-բիկարբոնատ հարաբերությունը։ Ուժեղ հիմքը արյուն անցնելիս կատարվում է ածխաթթվի չեզոքացում։ Թուլանում է շնչառական կենտրոնի գործունեությունը, նվազում ածխաթթվի հեռացումը թոքերից, իսկ բիկարբոնատի ավելցուկը հեռացվում է երիկամների միջոցով։ Որոշ պայմաններում նկատվում է օրգանիզմի արյան -ի տեղաշարժ դեպի թթվային կողմը՝ ացիդոզ (օրինակ՝ մկանային լարված աշխատանքի ժամանակ), կամ տեղաշարժ հիմնային կողմը՝ ալկալոզ (օրինակ՝ թոքերի ուժեղ օդափոխության ժամանակ)։ Օրգանիզմի հյուսվածքային հեղուկների մեծամասնության -ը պահպանվում է 7,1-7,4-ի սահմանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 406