Հիերոգլիֆների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիերոգլիֆների տեսություն, ֆիզիոլոգիական իդեալիզմի իմացաբանական դիրքորոշման լենինյան ձևակերպում, որը զգայությունները դիտում է որպես արտաքին աշխարհի առարկաների ու նրանց հատկությունների պայմանական նշաններ՝ սիմվոլներ, հիերոգլիֆներ, և ոչ որպես նրանց արտացոլումներ։ «Հիերոգլիֆ» տերմինն այդ առումով առաջին անգամ գործածել է Գեորգի Պլեխանովը, որը, սակայն, հետագայում ընդունել է, որ զգայություններն այդպես անվանելը ճիշտ չէ։

Հիերոգլիֆների տեսության համար հիմք է դարձել այսպես կոչված զգայարանների սպեցիֆիկ էներգիայի օրենքը, ըստ որի զգայությունների յուրահատկությունը պայմանավորված է զգայարանների կառուցվածքով և ոչ թե բուն առարկաների բնույթով։ Քննադատելով Հիերոգլիֆների տեսությունը Լենինը դրան հակադրեց արտացոլման տեսությունը, ըստ որի զգայությունը ոչ թե զգայվողի նշանն է, որն անպայմանորեն չի ենթադրում զգայվողի օբյեկտիվ գոյությունը և զգայության նմանությունը զգայվողին, այլ նրա արտացոլումն է, որն անպայմանորեն ենթադրում է և՝ մեկը, և՝ մյուսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 403