Հիդրոլակոլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոլակոլիթ (< հիդրո... և լակոլիթ), հավերժական սառածության զոնայում առաջացած բազմամյա փքման թումբ, որի միջուկը կազմված է սառույցի հոծ ոսպնյակից կամ սառույցով հերթագայվող սառած գրունտից։ Բարձրությունը 25-40 մ է և ավելի, լայնությունը՝ 200 մ։ Գմբեթաձև է, ուղղաձիգ լանջերով։ Տարբերում են Հիդրոլակոլիթ-ի երկու գենետիկական տիպ՝ անդրբայկալյան (գոյանում է ստորերկրյա աղբյուրի ելքի տեղում) և յակուտյան (առաջանում է լճային իջվածքի կամ ճահճացած ցածրության հատակում՝ սառչելու դեպքում)։ ՍՍՀՄ-ում լայնորեն տարածված են Յակուտիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png