Հեռուստավերահսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստավերահսկում, օբյեկտների վիճակի ավտոմատ վերահսկում, իրագործվում է հեռուստամեխանիկայի միջոցներով[1]։ Ընդգրկում է հեռուստաչափումը և հեռուստաազդանշումը։

Հեռուստավերահսկումը կիրառվում է տեխնիկական տարբեր սարքավորումների վրա։ Առաջին սարքավորումներից մեկը, որի վրա կիրառվել է հեռուստավերահսկման տեխնոլոգիան, հեռագրասարքն է։ Այժմ հեռուստավերահսկման ամենատարածված սարքը կարելի է համարել հեռակառավարման վահանակը։ Հեռուստավերահսկումը կիրառվում է նաև այն պայմաններում, երբ անհնար է ուղղակի փոխազդել սարքավորմանը, օրինակ՝ երբ վերջինս իրենից վտանգ է ներկայացնում կամ գտնվում է անհասանելի վայրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ГОСТ 26.005-82. Телекоммуникации. Аудио и видеотехника. Термины и определения. Часть 1. // Москва. Стандартинфом. 2005. 10 с.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 363