Հեռախոսային հաղորդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռախոսային հաղորդում, հեռախոսային կապի գծերում տեղակայված էլեկտրական ուժեղացուցիչներով միջանկյալ ուժեղացման կետ՝ հաղորդման հեռավորությունը մեծացնելու համար։ Յուրաքանչյուր հեռախոսային հաղորդում համակշռում է հարևան հեռախոսային հաղորդումների միջև ընկած գծատեղամասում ազդանշանների մարումը (թուլացումը)։ Գունավոր մետաղներից պատրաստված օդային հաղորդալարերի դեպքում հարևան հեռախոսային հաղորդումների հեռավորությունը կարող է լինել 100-400 կմ, սիմետրիկ մալուխների դեպքում՝ 20-140 կմ, իսկ կոաքսիալ մալուխների դեպքում՝ 7-20 կմ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 358