Հեղինակային պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեղինակային պայմանագիր, համաձայնագիր գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության օգտագործման մասին. կնքվում է հեղինակի (նրա ժառանգի կամ իրավահաջորդի) և համապատասխան օգտագործող կազմակերպության (հրատարակչություն, թատրոն, կինոստուդիա և այլն) միջև։

Հեղինակային պայմանագրի կնքումը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքն ուղղակիորեն թույլատրում է ստեղծագործության օգտագործումը՝ առանց հեղինակային իրավունքի տիրոջ թույլտվության։

Պայմանագիրը պետք է լինի գրավոր, իսկ բանավոր հեղինակային պայմանագիրը թույլատրվում է միայն պարբերականներում, հանրագիտարաններում, հանրագիտական և այլ բառարաններում տպագրելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։