Հելիոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հելիոմետր, աստղերի անկյունային հեռավորությունները չափելու սարք։ Սկզբում օգտագործվել է Արեգակի տրամագիծը որոշելու նպատակով, որտեղից էլ առաջացել է անվանումը։ Հելիոմետրի օբյեկտիվը տրամագծով կիսված է, և յուրաքանչյուր կեսը կարող է սահել ընդհանուր տրամագծի երկայնքով։ Երբ օբյեկտիվի երկու կեսերն իրար նկատմամբ շեղված են, յուրաքանչյուր աստղի համար ստացվում է երկու պատկեր։ Օբյեկտիվի մի կեսի միջոցով ստացվող որևէ աստղի պատկերը համընկեցվում է մյուս կեսի միջոցով ստացվող մի այլ աստղի պատկերի հետ։ Նույնը կրկնվում է երկրորդ աստղի համար։ Այդ համընկնումներին համապատասխանող միկրոմետրի ցուցմունքների կիսատարբերությամբ որոշվում է երկու աստղերի անկյունային հեռավորությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 334