Հարսանիքից առաջ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանիքից առաջ
ռուս.՝ Перед свадьбой
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհոկտեմբերի 12 (24), 1880

«Հարսանիքից առաջ» (ռուս.՝ Перед свадьбой), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1880 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Ստրեկոզա» (Ճպուռ) ամսագրում, 1880 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 41 համարում՝ Անտոն Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովը «Հարսանիքից առաջ» պատմվածքը գրել է 1880 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Ստրեկոզա» ամսագրի 1880 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 41 համարում՝ Անտոշա Չեխոնտե ստորագրությամբ, տպագրվել է նաև «Շալոստ» (Չարաճճիություն) հավաքածուում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարսանիքից առաջ» պատմվածքի գործողությունները տեղի են ունենում տիտղոսավոր խորհրդատու Պոդզատիլկինի տանը։ Այստեղ տեղի է ունեցել ծնողների համաձայնությունը, և Պոդզատիլկինի աղջիկը դարձել է քոլեջի մատենավար Նազարևի հարսնացուն։ Միջոցառումը բարեհաջող է անցել։

Երկու կողմերն էլ խմեցին շամպայնը, մեկ ու կես դույլ օղի, մեկ շիշ լաֆիտ։ Հարս ու փեսայի ծնողները ժամանակին հուզվեցին, հարսնացուն ու փեսան համբուրվեցին, ութերորդ դասարանի աշակերտն արտասանեց անհրաժեշտ ճառը։ Չեխովը մանրամասն նկարագրում է Պոդզատիլկինի աղջկան և Նազարևին։

Պոդզատիլկինի աղջիկը սովորական տեսք ուներ, դիմագծերը ժառանգել էր ծնողներից. ուշագրավ է նրանով, որ ոչ մի բանով ուշագրավ չէ. նա խելք չունի, նա սիրում է վայելչակազմ տղամարդկանց և «Ռոլանդ» անունը։

Նազարևը սպիտակադեմ, գանգուր մազերով տղամարդ է, ստացած աշխատավարձը բավարարում է միայն ծխախոտին, ոչ մի երիտասարդ աղջկա բաց չի թողնում ասելով՝ «Որքա՜ն միամիտ եք։ Գոնե գրականություն կարդացեք»։ Նա սիրում է իր ձեռագիրը, «Զվարճանք» ամսագիրը և կոշիկները։

Համաձայնության հաջորդ օրն անցավ աղջկա հոր և մոր խրատներով։ Մայրն աղջկան նկատողություն արեց հագուստի մասին և նախազգուշացրեց, որ իրեն դուր չի գալիս փեսացուն. «Ամբարտավան է ու հպարտ։ Դու հրապուրի նրան ... Ինչ-o-o-o: Մի մտածիր։ Մեկ ամիս հետո կռվելու եք...դու այսպիսին ես, նա այնպիսին է։ Ամուսնությունը միայն աղջիկներին է դուր գալիս, դրանում ոչ մի լավ բան չկա։ Ինքս զգացել եմ, ես գիտեմ։ Կապրես, կիմանաս։ Այդպես մի՛ պտտվիր, առանց այն էլ գլուխս պտտվում է։ Տղամարդիկ բոլորը հիմար են, նրանց հետ ապրելն այդքան էլ քաղցր բան չէ։ Եվ քո ընտրյալն էլ հիմար է, թեև գլուխը բարձր է պահում։ Դու նրան հիվանդագին չլսես, ներողամիտ չլինես ամեն հարցում և որ էլ շատ կհարգես, ոչ մի դեպքում։ Ամեն ինչի մասին մորդ հարցրու»։

Հոր կարծիքը բոլորովին այլ էր։ Նա դստերն ասաց. «Աղջիկս, ես շատ ուրախ եմ, դու պատրաստվում ես կյանքդ համատեղել այսպիսի խելացի տղամարդու հետ, ինչպիսին պարոն Նազարովն է։ Շատ ուրախ եմ և լիովին հավանություն եմ տալիս այս ամուսնությանը։ Ամուսնացի՛ր, աղջիկս, և մի՛ վախեցիր։ Ամուսնությունը հանդիսավոր փաստ է, որ ... լավ, ինչ կարող եմ ասել.: Ապրիր, զավակներ ունեցիր և շատացեք։ Աստված օրհնի քեզ։ Ես ... ես ... արտասվում եմ։ Սակայն արցունքները ոչինչ չեն հանգեցնում։ Ինչ են մարդկային արցունքները։ Միայն փոքրոգի հոգեբուժություն և ոչինչ։ Լսիր հիմա, աղջիկս, իմ խորհուրդը։ Մի մոռացիր քո ծնողներին։ Ամուսինը չի կարող լինել ավելի լավը քան ծնողը, այո, չի լինի։ Ամուսնուն դուր է գալիս միայն քո նյութական գեղեցկությունը, իսկ մեզ դու ամբողջությամբ ես դուր գալիս։ Ինչի համար պետք է ամուսինդ քեզ սիրի։ Բնավորությա՞ն համար։ Բարությա՞ն համար։ Զգացմունքների խորհրդանիշի՞ համար։ Ոչ, ոչ։ Նա կսիրի քեզ քո օժիտի համար»։

Որոշ ժամանակ անց Պոդզատիլկինի տուն է գալիս Նազարևը։ Նա աղջկան ասում է, որ այնպիսի բաներ է զգում նրա հանդեպ, ինչպիսին որ նա երբեք չի զգացել և մի փոքր զայրացած է՝ պատճառաբանելով, որ նրա հայրը խաբել է իրեն ասելով, որ դատարանի խորհրդական է, իսկ իրականում նախկին տիտղոսակիր է։ Այդ խաբեության համար նա խոստացել է սանձահարել աղջկա ծնողներին, ինչպես դա վաղուց արել է իր ծնողների հետ։

Վերջում պատմվածքի հեղինակը զգուշացնում է, որ եթե փեսան այդ կերպ է վարվում հարսանիքից առաջ, ապա ինչ կլինի հետո «հայտնի է միայն մարգարեներին ու պայծառատեսներին»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Перед свадьбой// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Dictionnaire Tchekhov, page 26, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Premières nouvelles - Avant la noce, traduit par Madeleine Durand avec la collaboration d’E. Lotar, Vladimir Pozner et André Radiguet, éditions 10/18, Domaine étranger dirigé par Jean-Claude Zylberstein, 2004, ISBN 2-264-03973-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]