Հարություն Աբրահամյան (զինվոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Հովհաննեսի Աբրահամյան
Հարություն Աբրահամյան
Դիմանկար
զինվորական
Ծնվել էօգոստոսի 10, 1985
ԾննդավայրՆյուզգար, Շամխորի շրջան, Խորհրդային Ադրբեջան
Մահացել էապրիլի 2, 2016
Մահվան վայրԹալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ
Մասնագիտությունռազմական գործիչ

Հարություն Հովհաննեսի Աբրահամյան, (օգոստոսի 10, 1985(1985-08-10), Նուկզար, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016(2016-04-04), Թալիշ, Մարտակերտի շրջան, Արցախ), զինվորական գործիչ, շարքային, քառօրյա պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ դեպի 6-րդ ՊՇ-ի ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնելիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շամխորի շրջանի Նուկզար գյուղում։ Այնուհետև, 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և հաստատվել Վարդենիսի շրջանի Գյունեյ (այժմ՝ Արեգունի) գյուղում։ Հարությունի հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից։

Հարությունը միջնակարգ կրթությունը ստացել է Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում 1992-2002 թվականներին։ Ատամնատեխնիկի մասնագիտություն սովորելու պատրվակով մեկնել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք։ 2003-2005 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության սահմանամերձ զորամասերից մեկում, եղել է հետախույզ-դիպուկահար։ Ծառայության ընթացքում արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանին։ Ծառայության ավարտից հետո շարունակել է ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։

Զոհվել է 2016 թվականի ապրիլին՝ Քառօրյա պատերազմի ժամանակ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հարություն Աբրահամյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով[1]։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արեգունի համայնքը փառքով հավերժություն ճանապարհեց իր հերոս զավակ Հարությունին». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. Արցախում զոհված Հարություն Աբրահամյանը երեք մանկահասակ երեխա ունի

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]