Հարիրա (ուտեստ)
Տեսակ | մարդու ուտելիք և ապուր |
---|---|
Առաջացման երկիր | Մարոկկո |
Harira Վիքիպահեստում |
Հարիրա, ավանդական ալժիրյան և մարոկկոյական խյուս-ապուր[1]։ Սովորաբար մատուցվում է որպես առաջին ուտեստ, բայց կարող է ծառայել նաև որպես նախուտեստ։ Հատկապես հայտնի է Ռամադանի ժամանակ[2], այն նաև պատրաստվում է ամբողջ տարվա ընթացքում[3]։ Համարվում է Մարոկկոյի խոհանոցի տոնական և հարսանեկան ուտեստ[4]։
Հարիրան պատրաստում են հետևյալ բաղադրիչներից, որոնք կարող են տարբերվել Մարոկկոյի տարբեր շրջաններում՝ tadouira ալյուրի խտացուցիչ (ավելացվում է պատրաստման վերջում և ապուրին տալիս է իր կառուցվածքը[5]), միս (գառ, տավարի կամ հավի միս), ոսպ, սիսեռ, սոխ, բրինձ, արիշտա, հարած ձու, լոլիկ կամ տոմատի մածուկ, ձիթապտղի յուղ, զիրա, քրքում, կոճապղպեղ, պապրիկա, չիլի պղպեղ, սև պղպեղ, խոտաբույսեր (նեխուր, մաղադանոս, գինձ), կիտրոն, աղ։ Այս խիտ ապուրը սովորաբար մատուցվում է չամանով ցողված սառը ձվերով, խուրմայով և այլ չոր մրգերով, ինչպիսիք են թուզը, ավանդական մեղրով քաղցրավենիքները, տնական հացը կամ բագրիր նրբաբլիթները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Charles Sinclair, 2004
- ↑ I. Haslinger, 2010
- ↑ Berry, Vava Soup: fresh, healthy recipes bursting with seasonal flavour. — London: Pavilion Books, 2012. — С. 66. — ISBN 978-1-909108-50-9
- ↑ Patricia Solley, 2004
- ↑ «Harira». Arousing Appetites. Arousing Appetites. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Արխիվացված է Փետրվար 19, 2015 Wayback Machine-ի միջոցով:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Харира. Тажин, харира, кускус и другие блюда марокканской кухни / Под ред. А. Братушева — М: Эксмо, 2012. — 64 с., с. 32 ISBN 978-5-699-57433-9
- Ingrid Haslinger Harira (Ramadan-Suppe, Marokko, 1980) // Dampf stieg aus dem Topf hervor: Eine Kulturgeschichte der Suppen aus aller Welt. — 1. Auflage. — Wien: Mandelbaum Verlag, 2010. — S. 101. — 268 S. — ISBN 978385476-338-3
- Patricia Solley Wedding lamb soup with rice and beans. Harira // An Exaltation of Soups: The Soul-satisfying Story of Soup, as Told in More Than 100 Recipes. — 1st ed. — New York: Three Rivers Press, 2004. — 367 p. — ISBN 978-0-307-52313-6