Հատուկ նշանակության հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հատուկ նշանակության հողեր, ոչ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք տրվում են ձեռնարկություններին, կազմակերպություններին ու հիմնարկներին՝ հատուկ նպատակով (արդյունաբերության, տրանսպորտի կարիքներ, առողջապահական, ռազմական և այլն)։ Հատուկ նշանակության հողեըր կազմում են հողի միասնական ֆոնդի բաղկացուցիչ մասը և հիմնականում լինում են՝ պաշտպանական, ընդերքի, առողջարանային, կապի և էլեկտրահաղորդման, արգելանոցային և այլն։

Այդ նպատակով օգտագործվող հողերը, եթե գտնվում են բնակավայրերի շրջագծում, Հատուկ նշանակության հողեր չեն համարվում։ Տրանսպորտի, անտառային տնտեսության, անտառային արդյունաբերության, կապի, ջրային, ձկնային և որսորդական տնտեսության աշխատողներին հատկացվում են ծառայողական հողաբաժիններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 273 CC-BY-SA-icon-80x15.png