Հատած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հատած, ցեզուրա (լատ. caesura հատում), արտասանական դադար բանաստեղծական տողի ներսում։ Հատածը երկար բանատողը բաժանում է երկու և ավել մասերի։ Կարճ տողերը հատած չեն ունենում։ Հատածի տեղը հարևան տողերում կարող է լինել փոփոխական (փոքր Հատած) և հաստատուն (մեծ Հատած)։ Հայերեն ոտանավորին բնորոշ է հաստատուն հատած։ Հայկական տաղաչափության մեջ մեծ մասամբ հանդես է գալիս տողի ճիշտ կեսում։ Երաժշտության մեջ. երաժշտական մտքի (օրինակ՝ մեղեդիման պահը։ Երաժշտական երկում հատածի գործոններն են դադարը, ռիթմական կանգառը, ներդաշնակության կադանսը, մեղեդիական ալիքի ավարտը, հաճախ՝ տոնայնության, տեմբրի, ռեգիստրի, ուժային երանգի փոփոխումը։ Հատածը կապված է նաե նոր նյութի երևան գալու, հնչած նյութը կրկնելու կամ հետագայում նրան վերադառնալու հետ։ Կարող է ունենալ տարբեր «խորություն», լինել ավելի կամ պակաս նկատելի և, որպես կանոն, կախված չէ երաժշտական մտքի մետրական (ժամանակային) բաժանումներից։ Նոտաներում ընդհանրապես չի նշվում, բայց անհրաժեշտ դեպքերում ցույց է տրվում v կամ ’ նշաններով։ Հատածի միջոցով երաժշտական մտքի ստույգ տրոհությունը պատկերացնելը կարևոր է երկը ճիշտ ըմբռնելու և կատարելու համար։ Հատած անվանումը Կոմիտասը գործածել է տակտ նշանակությամբ (տես, օրինակ, նրա «Հոդվածներ և ուսումնասիրություններ», 1941, էջ 85)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 270 CC-BY-SA-icon-80x15.png