Հաստատուն էլեկտրական հոսանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միավոր ժամանակամիջոցում հաղորդչի լայնական հատույթով անցած լիցքի քանակը ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել կամ մնալ հաստատուն։

Հոսանքը կոչվում է հաստատուն, եթե հաղորդչի լայնական հատույթով կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է լիցքի նույն քանակը։

Էլեկտրական հոսանքի քանակական բնութագրիչը հոսանքի ուժ կոչվող ֆիզիկական մեծությունն է։ Հաստատուն հոսանքի ուժ կոչվում է այն սկալյար մեծությունը, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով անցած լիցքի և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում այդ լիցքն անցել է։

Չափման միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների ՄՀ-ում հոսանքի ուժի միավորը մեկ ամպերն է (1Ա՝ ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Ամպերի), որը հիմնական միավոր է և սահմանվում է հոսանքակիր հաղորդիչների մագնիսական փոխազդեցության հիման վրա։

Հոսանքի ուժը հավասար է 1 ամպերի, եթե վակուումում իրարից 1 մ հեռավորությամբ երկու անվերջ երկար և անվերջ բարակ հաղորդալարերով անցնելիս նրանցից յուրաքանչյուրի 1մ երկարությամբ հատվածի վրա մյուսի կողմից ազդում է 2.10−7 Ն ուժ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան «Ֆիզիկա 11»