Հաումիա-տիկետիկե
Հաումիա-տիկետիկե (Haumia-tiketike կամ Haumia), մաորի դիցաբանության մեջ վայրի բույսերի (որոնք աճեցված չեն գյուղատնտեսական միջավայրում) աստվածը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաումիան երկնքի աստված Ռանգիի և երկրի աստված Պապայի զավակն է, ով իր եղբայների հետ (բացի Թաֆիրիմատեայից) որոշել էին բաժանել իրենց ծնողներին։ Քամիների և ամպրոպի ասպված Թաֆիրիմատեան միակ եղբայն էր, ով չէր ցանկանում բաժանել երկիրն ու երկիրը, այդ իսկ պատճառով նա սկսեց հետապնդել Հաումիային՝ ցանկանալով սպանել նրան։ Մայր հողը փրկում է Հաումիային, թաքցնելով իր ներսում։ Ավելի ուշ ռազմի աստված Թումատուենգան նկատեց, որ իր եղբոր՝ Հաումիայի մազերը աճում են հողից խոտի տեսքով։
Հաումիա-տիկտիկեն հանդիսանում է իր եղբոր՝ Ռոնգոյի հակադրությունը, ով գյուղատնտեսական մշակաբույսերի աստվածն է[1][2][3]։
Հաումիան մաորիների մոտ ասոցացվում է պտերի հետ (տեսակ՝ Pteridium esculentum), որը մաորիների համար եղել է տեղի բնակչության սնունդ[4]։ Այն հանդիսանում է սնունդ ամռան համար, սակայն օգտագործում են նաև ձմռանը՝ չորացրած տեսքով[2]։
Կան լեգենդի այլ տարբերակներ, որտեղ Հաումիան անտառների աստված Տանեի որդին է, ում անտառները Թաֆիրիմատեան զայրույթից ոչնչացրել էր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Grey, 1956, էջեր 7-10
- ↑ 2,0 2,1 2,2 Orbell, 1998, էջ 29
- ↑ Tregear, 1891, էջ 54
- ↑ McGlone, Wilmshurst, Leach, 2005
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grey G. Polynesian Mythology. — Christchurch: Whitcombe and Tombs, 1956.
- McGlone M.S., Wilmshurst J.M., Leach H.M. An ecological and historical review of bracken (Pteridium esculentum) in New Zealand, and its cultural significance // New Zealand Journal of Ecology. — Christchurch: Whitcombe and Tombs, 2005. — В. 29(2). — P. 165–184.
- Orbell M. The Concise Encyclopedia of Māori Myth and Legend. — Christchurch: Canterbury University Press, 1998.
- Tregear E.R. Maori-Polynesian Comparative Dictionary. — Lambton Quay: Lyon and Blair, 1891.
- White J. The Ancient History of the Maori. — Wellington: Government Printer, 1887-1891.