Հանքարանային վերհանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանդակային վերելակ

Հանքային վերահանում, հանքարանի ուղղաձիգ և թեք հանքափողերով օգտակար հանածոյի և դատարկ ապարների վերհանում, մարդկանց, նյութերի և սարքավորումների իջեցում ու բարձրացում։ Հանքային վերահանումը կատարվում է վերհան տեղակայանքներով, որոնք ըստ նշանակության լինում են գլխավոր (օգտակար հանածոն և դատարկ ապարը փոխադրող), օժանդակ (մարդկանց և բեռներ իջեցնող ու բարձրացնող), հորատանցման (հանքափողերի հորատանցման ու խորացման դեպքում) և տեսչական կամ վթարային (հանքափողի զննման և վթարի դեպքում մարդկանց դուրս բերման համար)։ Ըստ վերհանման անոթների տեսակի՝ լինում են բադյա, վանդակավոր և սկիպներով տեղակայանքներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 236