Հանքավայրի նմուշարկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հանքավայրի նմուշարկում, հանքավայրի փորձանյութարկում, գործողությունների համակարգ, որն ապահովում է օգտակար հանածոյի որակի հետազոտումը, քիմ., միներալային, պետրոգրաֆիական բաղադրության, ֆիզիկա-տեխնիկական, տեխնոլոգիական հատկությունների որոշումը ևն։ Հանքավայրի նմուշարկման ընթացքում որոշում են օգտակար հանածոների ծավալային կշիռը։ Հանքավայրի նմուշարկումհիմք են ծառայում օգտակար հանածոների պաշարների հաշվման և հանքավայրերի տնտ. գնահատման համար։ Հանքավայրի նմուշարկումն իրականացվում է տարբեր եղանակներով՝ ակոսային, համախառն (ծավալային, քերծման, հորատանցքերի հանուկի, ռադիոչափական), միներալային, տեխնոլոգիական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 235 CC-BY-SA-icon-80x15.png