Հանցագործության դեմ միջազգային կոնվենցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանցագործության դեմ միջազգային կոնվենցիաներ, միջազգային վտանգավորության հանցագործությունների տեսակն ու պատժամիջոցների համակարգը նախատեսող միջազգային համաձայնագրեր։ Միջազգային առաջին կոնվենցիաներով պատժելի համարվեց նեգրերի (1815 թվանականի, այնուհետև՝ 1926, 1956 թվանականների), կանանց, երեխաների ու աղջիկների (1904, 1921, 1933, 1950 թվանակների) վաճառքը։ Այդ կոնվենցիաներով հանցագործություն համարվեց հասարակաց տների համար կանանց ու աղջիկների հավաքագրումը, պոռնկագրական նյութերի արտադրությունն ու տարածումը։ 1929 թվանակի Ժնևյան կոնվենցիայով պատասխանատվություն նախատեսվեց օտարերկրյա արժույթի կեղծման, իրացման ու մաքսանենգության համար։ 1936 թվանակի կոնվենցիայով՝ խիստ ներգործող թունավոր և թմրեցուցիչ նյութեր կամ թմրադեղեր պատրաստելու, պահելու, փոխադրելու կամ ներմուծելու, գնելու կամ վաճառելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 228