Հանդես հայագիտության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հանդես Հայագիտության» («Zeitschrift für Armenische Philologie»), գիտական հանդես։ Հրատարակվել է 1901-1902 թվականներին, երկու գիրք (տպագրությունը Մարբուրգում՝ Գերմանիա, խմբագրավայրը՝ Թիֆլիս)։ Պատասխանատու խմբագիր՝ Ֆրանց Նիկոլաուս Ֆինկ, ընկերակցությամբ՝ Ե. Գյանշեցյանի և Հ. Մանանդյանի։ Տպագրել է նյութեր պատմության, լեզվաբանության, ազգագրության վերաբերյալ։

Ուշագրավ են համարվել հայագետ խմբագրի «Հայ միջնադարյան մանրապատումներ», Հրաչյա Աճառյանի «Վանի բարբառի հնչյունաբանությունը» ուսումնասիրությունները, Ս. Մալխասյանի մենագրությունը Փավստոս Բուզանդի պատմության վերաբերյալ, Ա. Մեյեի, Հ. Գելցերի և այլոց գործերը։ Ներկայացրել է նաև գեղարվեստական աշխատանքներ։ Պարբերագրքի հոդվածների մի մասը գերմաներեն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 220