Հայ նոր գրականության պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հայ նոր գրականության պատմություն», բազմահատորյակ (հ. 1–5, 1962-1979), կազմել և հրատարակել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։ Խմբագրակազմ՝ Ա. Ասատրյան, Ա. Ինճիկյան, Գ. Հովնան, Է. Ջրբաշյան, Խ. Սարգսյան, Ս. Սարինյան։

Առաջին հատորն ընդգրկում է XVIII դարի վերջին քառորդի և XIX դարի առաջին կեսի, 2-րդը՝ 1850–1860-ական թվականների, 3-րդը՝ 1870–80-ական թվականների, 4-րդը՝ 1890-ական թվականների., 5-րդը՝ 1900-1920 թվականների հայ գրականությունը։ Ներկայացված է հայ նոր գրակ-յան առավել ընդարձակ և ամբողջ. պատմությունը՝ գրական շարժումների, սոցիալ-քաղ. կյանքի ու մշակութ. միջավայրի բազմակողմանի դրսևորումներով։ Ժամանակաշրջանը բնութագրող ներածականից զատ՝ յուրաքանչյուր հատոր պարունակում է մենագր. գլուխներ, տես. ակնարկներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, առանձին բաժիններ (օր.՝ աշուղ. պոեզիա, մեմուարային գրակ. ևն)։ Վերջում տրված է տվյալ շրջանի գրակ-յան ժամանակագրությունը։ ՀԽՍՀ Պետ. մրց. (1980):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։