Հայք (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայք (ամսաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայք (այլ կիրառումներ)

Հայք, ամսագիր, 1891 թվականին՝ կիսամսյա։ Լույս է տեսել 1891—98-ին, Նյու Յորքում։ խմբագիր՝ Մ. Գաբրիելյան։

Ունեցել է առողջապահական, բարոյախոսական, բանասիրական, գրական-քննադատական, թղթակցությունների և լուրերի բաժիններ։ Հայ ազգային-ազատագրական պայքարի հարցերում որդեգրել է լիբերալ դիրքորոշում։ Տպագրել է հայ և օտար անվանի մարդկանց կենսագրություններ, թարգմանություններ եվրոպական և ամերիկյան գրողների գործերից, լուսաբանել Թուրքիայում ապրող հայերի վիճակը, բողոքել հալածանքների դեմ։

Արտատպել է եվրոպական և ամերիկյան մամուլի արձագանքները հայկական կոտորածների առթիվ։ Ամսաթերթը մեծ տեղ է հատկացրել ամերիկահայերի առօրյային, պատմել նրանց նյութական և բարոյական դժվարությունների մասին։ Ունեցել է անգլերեն բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 214