Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Կոորդինատներ47°51′47″ հս․ լ. 40°01′47″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԿրասնի Սուլին
Կառուցվել է1958
Շինության ձևըՀուշարձան
Ներկա վիճակըկանգուն

Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան (ռուս.՝ Памятник погибшим в годы Великой Отечественной войны), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Նեսվետայ ՊՇԷԿ միկրոշրջանում (ռուս.՝ микрорайон Несветай ГРЭС)։ Հուշարձանը եղբայրական գերեզմանի վրա տեղադրվել է 1958 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհված զինվորների հուշարձանը եղբայրական գերեզման է, որը գտնվում է Կրասնի Սուլին քաղաքի Նեսվետայ ՊՇԷԿ միկրոշրջանում։ 1958 թվականի ապրիլի 14-ին[2], Ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, գերեզմանի վրա տեղադրվել է երկու պատկերաքանդակով երկաթբետոնե տիրաժային հուշարձան[1]։

Քարե պատվանդանի չափսեր են 1,5 մետր × 1,5 մետր, բարձրությունը՝ 2,5 մետր։ Այս հուշարձանը տեղադրվել է Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 1943 թվականին քաղաքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորների հիշատակին[1]։

Պատվանդանի վրա արված է հետևյալ մակագրությունը. «1941-1945 թվականներ»[1]։

Հուշատախտակի վրա գրված է. «Հավերժ փա՜ռք հերոսներին» և թվարկված են խորհրդային բանակի 16 զոհված սերժանտների և զինվորների ազգանունները[1].

Պսկովսկի Ն. Ֆ.
Բիլենկո Գ. Զ.
Բաբիչև Ի. Դ.
Վորոբյով Պ. Մ.
Գանժա Գ. Մ.
Գրաչով Ի. Լ.
Իգումնով Դ. Ա.
Կոնովալով Ա. Պ.
Կոնցեդալով Ա. Գ.
Կոսուլին Վ. Ա.
Լակոմկին Ն. Մ.
Լոպազով Գ. Գ.
Տրոցենկո Մ. Ն.
Ուսենկո Գ. Ս.
Չերվյակով Վ. Ա.
Նամյատով Ա. Ի.

Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 4,45 կմ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]