Հայոց ցեղասպանության հուշարձան (Քարդիֆ)
Հայոց ցեղասպանության հուշարձան Քարդիֆում, Ուելս | |
![]() | |
![]() | |
| Տեսակ | հուշարձան և Հայոց ցեղասպանության հուշարձան |
| Երկիր | |
| Պատմական երկիր | Գլամորգան |
| Բնակավայր | Քարդիֆ |
| Շինության ձև | Հուշարձան |
| Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան-խաչքար, հուշարձան-խաչքար Ուելսի Քարդիֆ քաղաքի Խաղաղության տաճարի հարակից այգում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձան-խաչքարը տեղադրվել է 2007 թվականի նոյեմբերի 2-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Խաչքարի համար հողատարածքը տրամադրվել է Միջազգային հարաբերությունների Ուելսի կենտրոնի կողմից և պատրաստվել է ուելսցի վարպետների կողմից Ուելսում բնակվող փոքրաթիվ հայերի միջոցներով։ Խաչքարի տեղադրմանը նպաստել է Ուելսում գործող «Wales-ArmeniaSolidarity» կազմակերպության նախագահ Ջոն Թորոսյանը և ազգությամբ ուելսցի Էլիան Վիլյամսը։
Խաչքարի բացման արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը, Ուելսի խորհրդարանի նախագահ լորդ Դաֆիդ Էլիս-Թոմասը, ՄԹ-ում հայկական եկեղեցու առաջնորդ սրբազան Նաթան Հովհաննիսյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Միացյալ Թագավոության տարբեր վայրերից ժամանած շուրջ 300 հայեր, Ուելսի խոհրդարանի, եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ[1][2]։
2008 թվականի հունվարի 28-ին՝ Հոլոքոստի օրը հուշարձանի վրայի խաչը վնասել են։ Այգու տարածքում հայտնաբերվել է մուրճ, և ենթադրվում է, որ դրանով են պղծել հուշարձանի խաչը։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի վրա մակագրված է.
| Ի ՅԻՇԱՏԱԿ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ։ IN MEMORY OF THE VICTIMS OF THE ARMENIAN GENOCIDE: |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
մուրճը, որով պղծել են հուշարձանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան` Քարդիֆում
- ↑ «Քարդիֆում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Քարդիֆ) կատեգորիայում։ |


